Գլխավոր Լրահոս

Կնեսետի պատվիրակությունը ապրիլի 24-ին կլինի Երևանում

Կնեսետի պատվիրակությունը ապրիլի 24-ին կլինի Երևանում
Կնեսետի շենքը, Երուսաղեմ Իսրայելի օրենսդիր մարմնի՝ Կնեսետի պատգամավորների պատվիրակությունը կժամանի Հայաստան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ապրիլքսանչորսյան միջոցառումներին, հաղորդում է newsru.co.il կայքը: Կայքի հաղորդմամբ՝ նշվում է, որ պատվիրակության այցը չի նշանակում Հայոց ցեղասպանության հարցում Իսրայելի պաշտոնական քաղաքականության փոփոխություն: Մի խումբ իսրայելցիներ ipetitions.com կայքում խնդրագիր են տեղադրել՝ պահանջելով, որ Իսրայելը պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Խնդագիրը երեք լեզվով է՝ անգլերեն, ռուսերեն և եբրայերեն: *** Իսրայելը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Հունվարի 28-ին Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ելույթ ունենալով Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ [նշվում է հունվարի 27-ին - ՍիվիլՆեթ], խոսել էր նաև Հայոց ցեղասպանության մասին՝ ակնարկելով, որ ողբերգություն վերապրած ազգերը պետք է կարողանան կիսել նաև մյուսների ցավն ու տառապանքը: Հայոց ցեղասպանության համատեքստում, սակայն, նա խոսել էր նաև Խոջալուի դեպքերի մասին: Իսրայելցի հայտնի ցեղասպանագետ, Իսրայելի բաց համալսարանի պրոֆեսոր Յաիր Աուրոնի կարծիքով՝ դատապարտելի է, որ մինչ այժմ Իսրայելը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, դատապարտելի է նաև, որ Իսրայելի նախագահը Հայոց ցեղասպանության համատեքստում խոսել է Խոջալուի մասին: ՍիվիլՆեթի cԿԱՃԱՌ հաղորդմանը կարդացած դասախոսությունում պրոֆեսոր Աուրոնը պատմել է, թե ինչպես է ինքը Իսրայելի նախագահին խորհուրդ տվել ՄԱԿ-ի ելույթում օգտագործել «ցեղասպանություն» եզրը, ինչին ի պատասխան Ռիվլինն ասել է, որ չի կարող արտահայտել իր մասնավոր կարծիքը:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում