Գլխավոր Լրահոս

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագ Մադրիդի թագավորական տաճարում

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագ  Մադրիդի թագավորական տաճարում
Մադրիդի թագավորական «Ալմուդենա» տաճարում aպրիլի 13-ին տեղի է ունեցել պատարագ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այն մատուցել է Մադրիդի արքեպիսկոպոս Կառլոս Օսորո Սիերան՝ Իսպանիայի Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների մասնակցությամբ: Ինչպես հաղորդում են արտգործնախարարության մամուլի ծառայությունից, պատարագին ներկա են եղել Իսպանիայի Կոնգրեսի և Սենատի անդամներ, արտաքին գործերի և համագործակցության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, Իսպանիայում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, իսպանացի մտավորականներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Իր խոսքում արքեպիսկոպոս Օսորոն նշել է, որ պատարագը նվիրված է հայերի վերապրած ողբերգությանն ու դժոխային տառապանքներին: Արքեպիսկոպոսն ընդգծել է, որ ներկաներին միավորում է մի ժողովրդի անցյալի մասին հիշատակը: Նա ավելացրել է, որ ներկայումս տիրող իրավիճակը Մերձավոր Արևելքում և աշխարհի թեժ կետերում ժամանակին ցուցաբերված անտարբերության արդյունքն է և հանցակից լռություն պահպանելու հետևանք: Շնորհակալական խոսքով հանդես են եկել Իսպանիայում և Պորտուգալիայում Հայրապետական Պատվիրակի Ընդհանուր Փոխանորդ, Տեր Սասուն Զմրուխտյանը, իսպանիայում Հայաստանի դեսպան Ավետ Ադոնցը: Պատարագն ուղեկցվել է հայկական հոգևոր երգչախմբի կատարումներով: Հայերենով ընթերցվել են հատվածներ Աստվածաշնչից:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում