Գլխավոր Լրահոս

Հայաստանը $150 մլն-ին համարժեք վարկ է վերցնում Եվրասիական բանկից

Հայաստանը $150 մլն-ին համարժեք վարկ է վերցնում Եվրասիական բանկից

Հայաստանը 150 միլիոն դոլարին համարժեք վարկ կներգրավի Եվրասիական զարգացման բանկից՝ «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի կառուցման ընթացքը շարունակելու համար: Կառավարությունում այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) վարչության նախագահ Դմիտրի Պանկինին:

Կառավարության տարածած հաղորդագրությունում չի նշվում, թե ինչ արժույթով, ինչ ժամկետով և ինչ տոկոսադրույքով է տրամադրվելու $150 միլիոն դոլարին համարժեք վարկը: «Հանդիպմանը հաջորդել է համաձայնագրի ստորագրում Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարության (տրանշ 4)» նախագծի ֆինանսավորման համար Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին», որի շրջանակում ՀՀ-ին տրամադրվում է 150 մլն դոլարին համարժեք վարկ: Փաստաթուղթն ստորագրել են ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը և Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Դմիտրի Պանկինը»,- նշված է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունում:

«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի շինարարությունը մինչ այժմ իրականացվել է Ասիական զարգացման բանկի վարկային միջոցներով:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում