Գլխավոր Լրահոս

Չիլիի խորհրդարանը Ցեղասպանությունը դատապարտող բանաձև է ընդունել

Չիլիի խորհրդարանը Ցեղասպանությունը դատապարտող բանաձև է ընդունել

Չիլիի խորհրդարանի ստորին՝ Պատգամավորների պալատը ապրիլի 14-ին բանաձև է ընդունել՝ արտահայտելով իր «համերաշխությունը հայ ազգի հետ և դատապարտելով նրա ժողովրդի ցեղասպանությունը, որը սկսվել էր 1915թ.», հաղորդում է արգենտինական Prensa Armenia գործակալությունը:

Թիվ 324 բանաձևը, որին կողմ է քվեարկել 77, դեմ՝ 1 և ձեռնպահ՝ 3 պատգամավոր, կոչ է անում նաև Չիլիի կառավարությանը հետևել 1985թ. ՄԱԿ-ում ընդունված փաստաթղթին՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Նախաձեռնության հեղինակներն են Գուստավո Հասբունը, Խոակին Թուման, Իսսա Կորտը, Ալդո Կորնեյոն, Մարկո Անտոնիո Նունյեզը, Խոակին Գոդոյն ու Խորխե Տարուդը: Օրենսդիրները նշել են, որ «Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին էթնիկ զտումն էր»:

Բանաձևում նաև ասված է, որ հայերն ու հայկական տարբեր կազմակերպություններ աշխարհով մեկ պայքարում են Ցեղասպանության միջազգային ճանաչման համար:

«Նման ճանաչում տեղի է ունեցել 1985թ. ՄԱԿ-ի Խտրականության կանխարգելման և փոքրամասնությունների պաշտպանության ենթահանձնաժողովի կողմից, որը տեղի ունեցածը որակել է որպես Հայոց ցեղասպանություն»,- նշված է բանաձևում:

Չիլիի Սենատը 2007թ. հունիսի 5-ի թիվ 531 բանաձևով դատապարտել էր Ցեղասպանությունը, սակայն կառավարությունը դեռ չի ճանաչել այն:

«Դա Չիլիի բարոյական պարտքն է հետևել ՄԱԿ-ի՝ 1985թ. որոշմանը»,- հայտարարել են բանձևի հեղինակները:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում