Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆեռնանդես դե Կիրշները իր նստավայրում ապրիլի 14-ին հանդիպել է Արգենտինայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ և իր համերաշխությունն է հայտնել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, հաղորդում է համայնքի Prensa Armenia գործակալությունը:
Հանդիպմանը մասնակցել է Արգենտինայի արդարադատության և մարդու իրավունքների նախարար Խուլիո Ալակը, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոս Քիսագ Մուրադյանը, արգենտինահայ հայտնի գործարար Էդուարդո Էռնեկյանը, Հարավային Ամերիկայի Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչ Բարթոլոմե Կեթչյանը, Արգենտինայի արդարադատության նախկին նախարար Դանիել Ստամբուլյանը և այլք:
Civilnet











