Եկեղեցին անկեղծության վայր է, որտեղ մարդիկ պետք է ազնվորեն խոսեն, ասել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ապրիլի 13-ին Սուրբ Մարտա եկեղեցում առավոտյան պատարագի ժամանակ, հաղորդում է Վատիկանի ռադիոն:
«Մենք չենք կարող լռել մեր տեսածի ու լսածի մասին,- նշել է Ֆրանցիսկոս պապը:- Այսօր էլ Եկեղեցու ուղերձն է ընտրել անկեղծության ճանապարհը, քրիստոնեական խիզախության ճանապարհը »,- ասել է նա:
***
Ապրիլի 12-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում պատարագ է մատուցել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Պատարագի ժամանակ Պապը հայտարարել է, որ Հայոց ցեղասպանությունը «20-րդ դարի առաջին ցեղասպանությունն» է: Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի այս հայտարարությունը մեծ դժգոհություն է առաջացրել Թուրքիայում: Պաշտոնական Անկարան չի բավարարվել հենց նույնը օրը Թուրքիայում Վատիկանի դեսպանից բացատրութուն ստանալու համար նրան արտգործնախարարություն կանչելով: Խորհրդակցության համար հետ է կանչվել նաև Վատիկանում Թուրքիայի դեսպանը: Ֆրանցիսկոս պապի քննադատությամբ ապրիլի 14-ին հանդես է եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նա պապին կոչ է արել «այլևս նման սխալներ թույլ չտալ»:
Civilnet











