Եվրախորհրդարանը Հայոց ցեղասպանության մասին բանաձև ընդունեց

Ապրիլի 15-ին Եվրախորհրդարանը իր պլենար նիստում ձայների մեծամասնությամբ բանաձև ընդունեց Հայոց ցեղասպանության մասին, որը կոչ է անում Թուրքիային առերեսվել սեփական անցյալին և ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Բանաձևը Եվրոպական Միության անդամ երկրներին, որոնք դեռ չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը, կոչ է անում ճանաչել այն, իսկ Թուրքիային՝ Հայաստանի հետ կարգավորել հարաբերությունները:
Եվրախորհրդարանում Թուրքիայի մշտական պատվիրակությունը բանաձևի ընդունմանը արձագանքել է թվիթերյան գրառմամբ.
«Եվրախորհրդարանն իր վերջին բանաձևում ևս մեկ անգամ հաջողեց Թուրքիային և թուրք ժողովրդին օտարելու հարցում: Այն գործեց որպես մեղադրող, դատավոր և դատարան»:
Իրադարձություն
Civilnet










