Գլխավոր Լրահոս

Սերժ Թանգյանը ներկայացրել է «100 տարի» ստեղծագործության տեսահոլավակը

Սերժ Թանգյանը ներկայացրել է «100 տարի» ստեղծագործության տեսահոլավակը
Սերժ Թանգյան Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանգյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «100 տարի» սիմֆոնիկ ստեղծագործության տեսահոլավակը: Նա տեսահոլովակը տեղադրել է ֆեյսբուքյան իր էջում: «Ձեզանից ոմանք արդեն լսել են «100 տարի» ստեղծագործության, որը ես գրել եմ իմ լավ ընկեր Ջոն Փսատասի հետ: Ահա մեր տեսանյութը, որտեղ ներկայացված են երաժիշտները, ովքեր օգնել են մեզ ձայնագրել այս թախծոտ երգը՝ հարգելու համար 20-րդ դարի առաջին ցեղասպանության հայ, հույն և ասորի զոհերի հիշատակը»,- գրել է Թանգյանը: «100 տարի» սիմֆոնիկ ստեղծագործության պրեմիերան տեղի է ունեցել 2014թ. սեպտեմբերի 20-ին Կալիֆոռնիայի Ambassador Auditorium դահլիճում: System of a Down-ը «Արթնացրեք հոգիները» խորագրով համերգների շարքը է սկսել, որ մեկնարկել է ապրիլի 6-ին ԱՄՆ-ի Ինգլվուդ քաղաքում: Երկրորդ համերգը տեղի է ունեցել Լոնդոնում  ապրիլի 10-ին, այնուհետ Գերմանիայում՝ Քյոլնում ապրիլի 13-ին, ապա, Լիոնում՝ ապրիլի 14-ին: Հաջորդ համերգը  Բրյուսելում է ապրիլի 16-ին, այնուհետ Նիդեռլանդներում Ամստերդամում՝ ապրիլի 17-ին, Մոսկվայում՝ ապրիլի 20-ին: Ապրիլի 23-ին` ժամը 20:00-ին, համերգային ծրագրով խումբը առաջին անգամ ելույթ կունենա նաև Երևանում` Հանրապետության հրապարակում
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում