Գլխավոր Լրահոս

Վերածնվեց «Հայաստան» կոնյակը

Վերածնվեց «Հայաստան» կոնյակը

Շոկոլադի, դարչինի և ցիտրուսի երանգներ, մեղրի և վանիլի նրբերանգներ. բույրի և համի այսպիսի համադրությամբ Երևանի կոնյակի գործարանը վերաթողարկում է խորհրդային տարիներին մեծ ճանաչում ունեցած «Հայաստան» կոնյակը, որն ունի 45 տոկոս թնդություն, 10 տարվա հնեցում:

Ապրիլի 14-ին Երևանի կոնյակի գործարանում տեղի ունեցավ վերաթողարկված «Հայաստան» կոնյակի շնորհանդեսը: Այս կոնյակը ստեղծվել է 1940թ. հայկական կոնյակագործության մեծ վարպետ Մարգար Սեդրակյանի կողմից: 75 տարի անց «Հայաստան» կոնյակը վերաթողարկվում է՝ պահպանելով Սեդրակյանի հեղինակային կուպաժը:

«Վերածնված կոնյակը հավատարիմ է Մարգար Սեդրակյանի ստեղծած կոնյակին: Որոշակի փոփոխություններ և նոր շունչ է տրվել շշին»,- ասաց «Արարատ» ապրանքանիշի դեսպան Քրիստինա Իշխանյանը՝ հավելելով, որ «Հայաստան» կոնյակի շիշը տարբերվում է ԱՐԱՐԱՏ զանգվածային տեսականուն բնորոշ շշերից և արտաքին ձևավորումից, որը միտված է կրկնելու Հայաստանի պատմական տեսքը:

Կոնյակը ներկայացվում է Կոլեկցիոն տեսականու ներքո և առայժմ նախատեսված է հայաստանյան շուկայի համար: Իշխանյանը նշեց, որ «Հայաստան» կոնյակն ապագայում նաև կարտահանվի:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում