Լուսանկարում՝ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը:
Քննչական կոմիտեն 2015թ. բյուջեի հաշվին երկու մեքենա ձեռք կբերի: Համապատասխան որոշմանը կառավարությունը հավանություն տվեց ապրիլի 16-ի նիստին:
Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, ներկայացնելով որոշման նախագիծը, նշել է, որ տրանսպորտային միջոցները ձեռք են բերվում 2015թ. բյուջեի սահմաններում, և լրացուցիչ միջոցներ չեն պահանջվում:
Համաձայն որոշման նախագծի` Քննչական կոմիտեին 2015թ. պետական բյուջեով թույլատրվում է ձեռք բերել երկու ավտոմեքենա՝ 21.8 մլն դրամ արժողությամբ` 3.5 լիտր շարժիչի ծավալով, և 14.7 մլն դրամ արժողությամբ` 2.5 լիտր շարժիչի ծավալով:
Civilnet











