Գլխավոր Լրահոս

Կառավարությունը հստակեցրեց «Հյուսիս-հարավ»-ի $150 մլն վարկի պայմանները

Կառավարությունը հստակեցրեց «Հյուսիս-հարավ»-ի $150 մլն վարկի պայմանները

20 տարի մարման ժամկետ, որից հինգ տարին՝ արտոնյալ, ֆիքսված տոկոսադրույք՝ տարեկան 1,65 տոկոս. այս պայմաններով է Հայաստանի կառավարությունը 150 միլիոն դոլարին համարժեք վարկը ներգրավում Եվրասիական զարգացման բանկից, ՍիվիլՆեթին տեղեկացրին կառավարության մամուլի ծառայությունում:

Կառավարությունը ապրիլի 14-ին հաղորդագրություն էր տարածել Եվրասիական զարգացման բանկից 150 միլիոն դոլարին համարժեք վարկ ներգրավելու մասին, որը պետք է ուղղվի «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի կառուցման ընթացքը շարունակելուն: Կառավարության հաղորդագրությունում չէին մանրամասնվում վարկի տրամադրման պայմանները:

«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարության (տրանշ 4)» նախագծի ֆինանսավորման համար Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայանգիրը ստորագրել են Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը և Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:

«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի շինարարությունը մինչ այժմ իրականացվել է Ասիական զարգացման բանկի վարկային միջոցներով:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում