Գլխավոր Լրահոս

Հայաստանը Արցախին $20 մլն վարկ կտրամադրի

Հայաստանը Արցախին $20 մլն վարկ կտրամադրի

ՀՀ կառավարությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը այս տարվա երկրորդ եռամսյակում 20 մլն դոլարին համարժեք դրամի չափով վարկ կտրամադրի: Համապատասխան որոշումը կառավարությունն ընդունել է ապրիլի 16-ի նիստին:

Համաձայն որոշման նախագծի` բյուջետային վարկը տրամադրվում է տարեկան 8 տոկոս տոկոսադրույքով` մինչև 2019թ. դեկտեմբերի 25-ը մարման ժամկետով:

ՀՀ կառավարությունը, սկսած 1993-ից, ամեն տարի բյուջեից գումար է տրամադրում ԼՂՀ-ին: Սակայն ինչպես իր ապրիլի 15-ի համարում գրել է «Հայկական ժամանակ» թերթը, արտառոցն այս անգամ սահմանված տոկոսադրույքն է` 8 տոկոս տարեկան կամ նախկինից 800 անգամ ավելի: Թերթը նշել է, որ նախկինում կառավարությունը տրամադրվող գումարը ձևակերպում էր որպես վարկ և անընդհատ հետաձգում դրա մարման ժամկետը, և 2015թ. տրամադրվելիք ընդհանուր 45 մլրդ դրամի վարկի տոկոսադրույքը, ըստ պետբյուջեի մասին օրենքի, պետք է կազմեր 0.001 տոկոս:

Կառավարությունը ապրիլի 16-ի նիստի մեկ այլ որոշմամբ թույլատրել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՕԱԿ-ին սեփականության իրավունքով իրեն պատկանող 18,662 մլն դրամ հաշվեկշռային արժեքով գույքը նվիրել ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարարությանը:

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում