Գլխավոր Լրահոս

Ավարտվեց «Առողջ սննդի» մասին ստի 50 տարին

Ավարտվեց «Առողջ սննդի» մասին ստի 50 տարին
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ի դիետոլոգները հայտարարեցին, որ մեծ մասն այն ուտելիքի, ինչ իրենք 50 տարի շարունակ անվանում էին «առողջ սնունդ», այժմ կարող է հանգեցնել ճարպակալման և շաքարախտի: Առողջ սննդի մոլի հետևո՞րդ ես, առավոտն սկսում ես հավկիթի սպիտակուցի անալի ձվածեղով և մեկ կտոր անյուղ հավի կրծքամսո՞վ: Քեզ համար վատ լուր ունեմ. քեզ ճարպակալումն ու դիաբետը սպառնում են նույնքան, որքան լավ տապակված սթեյքի ու սերուցքով սուրճի երկրպագուներին: Սննդի մասին ամենատարածված պատկերացումներից մեկը դրա տարանջատումն է «առողջի» ու «անառողջի», ինչը ստիպում է մեզ սևեռվել այդ թեմայի վրա, առաջացնում է սնվելու հետ կապված անհանգստություններ: Հարց է առաջանում՝ ինչպե՞ս ընտրել «ճիշտ», օգտակար, առողջությանը նպաստող սնունդ: Ինտուիտիվ սնվելու մոտեցումը տալիս է հետևյալ պարզ ու մեզ ծանոթ պատասխանը՝ ընտրիր այն, ինչն այդ պահին ցանկանում է քո օրգանիզմը: Ինչու Այն պարզ պատճառով, որ ժամանակակից դիետոլոգիայում պատկերացումներն այն մասին, թե որն է «առողջ» սնունդ, անընդհատ փոփոխվում են: Օրերս տեղի ունեցավ մեծ նշանակություն ունեցող իրադարձություն՝ բազմաթիվ տարիների ընթացքում առաջին անգամ ԱՄՆ-ում արմատապես փոխվեցին սննդակարգին վերաբերող պաշտոնական երաշխավորությունները, իսկ չէ՞ որ հիմնականում հենց դրանք էին հիմք հանդիսանում մյուս բոլոր երկրների դիետոլոգների համար: Ինչն է փոխվել Նախևառաջ՝ իրեն լիովին սպառել է սննդում ճարպերի հնարավորինս քիչ օգտագործման մասին խորհուրդը: Ապացուցվել է, որ սննդում պարունակվող խոլեստերինը ՈՉ ՄԻ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ մեր արյան մեջ առկա խոլեստերինի հետ: Պարզում է՝ իզուր էինք տասնամյակներ շարունակ խուսափում հավկիթի դեղնուցից կամ լյարդից: Ինչպես պատահեց, որ մեզ հիմարացրին Ինչպես գրում է «Նյու Յորք Թայմզը»՝ այստեղ մեծ դեր է խաղացել սննդային արդյունաբերության լոբբին, որը մեծ հաջողությամբ ներմուծեց ցածր յուղայնություն պարունակող մթերքներ և հսկայական գումարներ աշխատեց դրանց վաճառքից: Հիմնական պատճառը, սակայն, այն է, որ այդ երաշխավորությունները հիմնված էին շատ թույլ գիտական ապացույցների վրա: Նման հետազոտությունները ցուցադրում էին կապը, առնչությունը, սակայն ոչ՝ պատճառահետևանքային կապը երևույթների միջև: Մինչ այժմ եղած դիետոլոգիական խորհուրդների մի մեծ մասը հիմնված էր Հարվարդի բժշկական քոլեջի ուսումնասիրությունների վրա, սակայն 2011-ին դրա տնօրենն ընդունեց, որ իրենց հետազոտությունների արդյունքները չեն կարող հաջողությամբ կրկնվել կլինիկական փորձերում, ինչը նշանակում է, որ դրանք չեն կարող ապացուցվել:Այն հանգամանքը, որ մենք տարիներով սահմանափակել ենք ճարպերի օգտագործումը, հնարավոր է, լուրջ վնաս է հասցրել մեր օրգանիզմին: Ահա թե ինչու. ճարպերի կտրուկ նվազումը մեր սննդակարգում նշանակում է ածխաջրերի աճ հացաբուլկեղենի, ընդեղենի ու միրգ-բանջարեղենի տեսքով, այսինքն՝ այն ամենի, ինչ տասնամյակներ շարունակ առողջ սնունդ ենք համարել: Փաստերով խոսենք․ վերջին 50 տարվա ընթացքում ճարպերի օգտագործումը մեր սննդում նվազել է 25%-ով, իսկ ածխաջրերի օգտագործումն աճել է 30%-ով: Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ նման սննդակարգը ճարպակալման ու շաքարախտի, սրտանոթային հիվանդությունների առաջացման հավանականությունն ավել է մեծացնում, քան այն սնունդը, որում առկա է խոլեստերին: «Նյու Յորք Թայմզը» գրում է․ «Փաստորեն, սկսած 1961-ից, երբ լույս տեսան սննդում հագեցած ճարպաթթուներն ու խոլեստերինը նվազեցնելու մասին խորհուրդները, ամերիկացիները ներքաշվել են անպատասխանատու և դիետոլոգիական չկարգավորվող էքսպերիմենտի մեջ: Ժամանակն է ավելի հոռետեսորեն նայել այդ հետազոտությունների արդյունքներին և վերակառուցել սնվելու մարտավարությունը ոտքից գլուխ»: Իսկ, մինչ այդ, ուղղակի պետք է վերադառնալ մեր տատերի ու պապերի պարզ սննդակարգին՝ քիչ հացահատկեղեն, քիչ շաքար, ավելի շատ բանջարեղեն, ավելի շատ կենդանական սնունդ՝ կաթնամթերք, միս, թռչնամիս ու հավկիթ:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում