«Երաշտ և բողբոջ» ֆոտոմրցույթ դպրոցներում՝ նվիրված 100-րդ տարելիցին

Ցեղասպանության 100-ամյակի հիշատակության ծրագրերի շրջանակներում Հայաստանի հանրակրթական դպրոցների 5-12-րդ դասարաններում ապրիլ-մայիս ամիսներին նախատեսվում է կազմակերպել ֆոտոմրցույթ՝ «Երաշտ և բողբոջ» խորագրով:Ինչպես հաղորդում են կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունից, մրցույթին մասնակցել ցանկացողներն իրենց աշխատանքները կարող են ներկայացնել մրցույթի համար ստեղծված ինտերնետային կայքէջում: Լավագույն աշխատանքների ընտրության համար ձևավորվելիք հանձնաժողովը կընտրի երկու աշխատանք՝ «Լավագույն կատարում» և «Լավագույն մտահղացում» անվանակարգերում, ևս 30 լավագույն աշխատանքներ կխրախուսվեն մրցանակներով:Մրցույթի ամփոփումը նախատեսվում է իրականացնել բոլոր մասնակիցների համատեղ երթով դեպի Ցեղասպանության հուշահամալիր, որի ճանապարհին հատուկ պատրաստված ցուցատախտակների կամ հենարանների վրա կներկայացվեն լավագույն լուսանկարները, ինչպես նաև կկազմակերպվի գեղարվեստական հայտագիր՝ աշակերտական երգչախմբերի ներգրավմամբ:
Իրադարձություն
Civilnet










