Գլխավոր Լրահոս

Հայոց ցեղասպանության հարցով լսումներ ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովում

Հայոց ցեղասպանության հարցով լսումներ ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովում

ԱՄՆ-ի Եվրոպայում անվտանգության և համագործակցության հանձնաժողովում, որը հայտնի է նաև որպես ԱՄՆ-ի Հելսինկյան հանձնաժողով, ապրլի 23-ին Հայոց ցեղասպանության հարցով լսումներ կանցկացվեն՝ «Ժխտողականության մեկ դար. Հայոց ցեղասպանությունը և արդարության շարունակական որոնումը» խորագրով:

Հանձնաժողովի կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ լսումներին կմասնակցեն ամերիկաբնակ թուրք պատմաբան, Հայոց ցեղասպանության վերաբերյալ մի շարք գրքերի հեղինակ Թաներ Աքչամը, Ամերիկայի հայ դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը, Ամերիկայի հայկական համագումարի  հոգաբարձուների խորհրդի անդամ Վան Գրիգորյանը, Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի դպրոցի հակամարտությունների կարգավորման հարցով հրավիրված պրոֆեսոր Էլիզաբեթ Փրոդրոմոուն և այլք:

«Արդի ժամանակաշրջանի առաջին ցեղասպանության 100-րդ տարելիցին  հայերը շարունակում են պայքարել, որպեսզի 1915թ. ջարդերը, որոնց հետևանքով սպանվեց ավելի քան 1,5 մլն մարդ, ճանաչվեն որպես ցեղասպանություն: Թուրքիայի կառավարությունը շարունակում է ժխտել ցեղասպանությունը և ակտիվորեն պատժել այն ճանաչողներին:

Լսումներին կքննարկվեն Թուրքիայի կառավարության ժխտողականությունը և նրան պատասխանատվության ենթարկելու տասնամյակների ջանքերը:

Լսումները հնարավորություն կտան նաև գնահատել Թուրքիայի հանրության հակառակ հոսանքը, որը կարող է Թուրքիայի կառավարությանը տանել դեպի ճանաչում, ինչպես նաև ուսումնասիրել՝ ինչ կարող են անել ԱՄՆ-ը ու մյուս երկրները ճանաչման և ի վերջո նաև հաշտեցման հասնելու համար»,- ասված է հանձնաժողովի հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում