Գլխավոր Լրահոս

Ցեղասպանության փիլիսոփայությունը System of a Down-ի տեքստերում. դասախոսություն Ամերիկյանում

Ցեղասպանության փիլիսոփայությունը System of a Down-ի տեքստերում. դասախոսություն Ամերիկյանում
Ապրիլի 17-ին` ժամը 18:30-20:15-ը, Հայաստանի ամերիկյան համալսարանի Մանուգեան դահլիճում դասախոսությամբ հանդես կգա ֆինլանդացի պրոֆեսոր, ուղղափառ հոգևորական Սերաֆիմ Սեպալան: Նա կներկայացնի իր ուսումնասիրությունը` «Ցեղասպանության փիլիսոփայությունը System of a Down-ի երգերի տեքստերում» թեմայով: Սեպալան աշխարհահռչակ ռոք խմբին դիտարկում է որպես մեր ժամանակների հայկական կարևորագույն ձայն` Հայոց ցեղասպանության հանրայնացման համար: Պրոֆեսորը կներկայացնի նաև Հայոց ցեղասպանության մասին իր «Լռեցված ձայներ» գիրքը, որը վերջերս է լույս տեսել: Միջոցառումն ընթալանու է անգլերեն: Ներկաները կունենան համաժամանակյա հայերեն թարգմանության հնարավորություն: ՍիվիլՆեթն ուղիղ հեռարձակում կապահովի Մանուգեան դահլիճից: Ուղիղ եթերին կարող եք հետևել այստեղ: Սերաֆիմ Սեպալան համակարգված աստվածաբանություն և պատրիստիկա (քրիստոնեական դոգմատիկ փիլիսոփայություն) է դասավանդում Արևելյան Ֆինլանդիայի համալսարանում: Նա երկար տարիներ ուսումնասիրել է Հայաստանը և հրատարակել է մի շարք գրքեր հայկական մշակույթի ու պատմության վերաբերյալ, այդ թվում` 2007թ. լույս տեսած 500-էջանոց «Արարատի արևելքը»: *** Հայաստանի ամերիկյան համալսարանը Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը նշում է դասախոսությունների, ցուցահանդեսների, ֆիլմերի ցուցադրման և սեմինարների մեկամյա ծրագրով: Ծրագրի շրջանակում նախկինում դասախոսություններով հանդես են եկել թուրք պատմաբան Մեհմեդ Պոլաթելը` «Հայերի սեփականության առգրավումը ցեղասպանության ընթացքում և դրանից հետո» թեմայով, արվեստաբան Շահեն Խաչատրյանը` «Եղեռնը հայ կերպարվեստում» թեմայով, իսրայելցի հայտնի գիտնական, Իսրայելի բաց համալսարանի պրոֆեսոր Յաիր Աուրոնը` «Ցեղասպանություն և ինքնություն» թեմայով:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում