Գլխավոր Լրահոս

Հնարավոր է` նաիրիտցիներն ապրիլի վերջին ևս մեկ ամսվա աշխատավարձ ստանան

Հնարավոր է` նաիրիտցիներն ապրիլի վերջին ևս մեկ ամսվա աշխատավարձ ստանան

Կառավարությունն արել է հնարավոր ամեն ինչ՝ ապրիլի վերջին «Նաիրիտ» գործարանի բոլոր աշխատակիցներին ևս մեկ ամսվա աշխատավարձ վճարելու համար: Այս մասին ապրիլի 17-ին ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը գործարանի մի խումբ աշխատակիցների հետ հանդիպմանը:

Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, Աբրահամյանն անդրադարձել է նաև «Նաիրիտի» գործարկման հնարավորություններին և նշել, որ Համաշխարհային բանկի փորձագետներն ուսումնասիրություն են կատարել այդ ուղղությամբ:

Նա նաիրիտցիներին առաջարկել է ծանոթանալ այդ վերլուծության արդյունքներին, ներկայացված առաջարկություններին և հետագա քայլերը քննարկել էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հետ:

Հանդիպմանը քննարկվել է նաև «Նաիրիտում» եղած գույքի մի մասի վաճառքի պարագայում գոյանալիք միջոցների հաշվին աշխատավարձը վճարելու տարբերակը: Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը տեղեկացրել է, որ այժմ բանակցություն է վարվում այդ ուղղությամբ:

***

«Նաիրիտ» գործարանն արդեն հինգ տարի է, ինչ մատնված է պարապուրդի, սակայն տեխնոլոգիական գործընթացները պահպանելու, ինչպես նաև աշխատակիցների վարձատրության համար օրական շարունակում է մոտ 3 մլն դրամի պարտք կուտակել. միայն աշխատավարձային ամսական ֆոնդն այստեղ մոտ 1 մլն դոլար է։ Գործարանի աշխատակիցները պարբերաբար նախագահի նստավայրի, Ազգային ժողովի և կառավարության դիմաց կազմակերպում են բողոքի ցույցեր՝ պահանջելով չվճարված աշխատավարձերը:

Փետրվարի 6-ին «Նաիրիտ» գործարանի 1700 աշխատակից ազատվեց աշխատանքից:

Համաշխարհային բանկը փետրվարի 19-ին հայտարարեց, որ 110 հազ. դոլար դրամաշնորհային միջոցներ կմոբիլիզացնի «Նաիրիտի» շահագործման տեխնիկական ու ֆինանսական կենսունակության գնահատման նպատակով:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում