Գլխավոր Լրահոս

Մահացել է լեգենդար ֆուտբոլիստ Հարություն Քեհեյանը

Մահացել է լեգենդար ֆուտբոլիստ Հարություն Քեհեյանը

Ապրիլի 17-ին 85 տարեկանում վախճանվել է լեգենդար ֆուտբոլիստ, մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, Հայաստանի վաստակավոր մարզիչ Հարություն Քեհեյանը, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Հարություն Քեհեյանը ծնվել է 1930թ. ապրիլի 9-ին Աթենքում: Նրա անունը հայկական ֆուտբոլի հետ կապված է 1948-ից: Որպես ֆուտբոլիստ, այնուհետև որպես մարզիչ Հարություն Քեհեյանը մեծ ներդրում է ունեցել հայկական ֆուտբոլի զարգացման գործում:

Քեհեյանը ԽՍՀՄ առաջնության բարձրագույն խմբում հանդես է եկել Երևանի «Դինամո» (1949-50)­, Մոսկվայի «Սպարտակ» (1955)­, Երևանի «Սպարտակ» (1960-61, հետագայում «Արարատ») թիմերում:

1973-ին նա «Արարատի» հետ մարզչական կազմում նվաճել է ԽՍՀՄ չեմպիոնի և գավաթակրի տիտղոսներ:

1975-ից Քեհեյանը «Հրազդան» մարզադաշտի տնօրենն էր:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում