Գլխավոր Լրահոս

Politique Internationale հանդեսի բացառիկ համար՝ նվիրված 100-րդ տարելիցին

Politique Internationale հանդեսի բացառիկ համար՝ նվիրված 100-րդ տարելիցին

Աշխարհում միջազգային քաղաքագիտական ամենահեղինակավոր հանդեսներից մեկը` Փարիզում հրատարակվող Politique Internationale («Միջազգային քաղաքականություն») հանդեսը 330 էջանոց՝ անգլերեն և ֆրանսերեն լեզուներով, հատուկ համար է նվիրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին՝ «Հայոց ցեղասպանություն. հարյուր տարի է անցել» խորագրով:Ինչպես հաղորդում են արտգործնախարարության մամուլի ծառայությունից, համարում տեղ են գտել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ «Այլևս երբեք», Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ «2015թ.` Ցեղասպանության 100-րդ տարելից», Ֆրանսիայի նախկին Նախագահ Նիկոլա Սարկոզիի՝ «Հիշատակման պարտավորություն», ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի՝ «Մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելումը շարունակում է մնալ հրամայական» և Շառլ Ազնավուրի՝ «Նրանք նահատակվեցին» հրապարակումները:Politique Internationale-ի բացառիկ համարում հոդվածներով հանդես են եկել նաև Երուսաղեմի Հոլոքոստի և Ցեղասպանության թանգարանի տնօրեն Իսրայել Չարնին (Իսրայել), Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի հիմնադիր Ռոջեր Սմիթը (Կանադա), Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախագահ Դանիել Ֆեյերշտայնը (Արգենտինա), միջազգային իրավունքի բնագավառում այնպիսի հեղինակություններ, ինչպիսիք են Ջեֆրի Ռոբերթսոնը (Ավստրալիա) և Ալֆրեդ դը Զայասը (Շվեյցարիա), թուրք իրավապաշտպան Ռագըփ Զարաքոլուն (Թուրքիա), ականավոր ցեղասպանագետներ Մարկ Լևինը (Մեծ Բրիտանիա), Անրի Թերիոն (ԱՄՆ), Յաիր Աուրոնը (Իսրայել), Ուիլյամ Շաբասը (Մեծ Բրիտանիա), Իվ Տերնոնը (Ֆրանսիա), Թեսա Հոֆմանը (Գերմանիա):

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում