Գլխավոր Լրահոս

Թուրքիան պետք է ընդունի անցյալի մեղքերը. Economist

Թուրքիան պետք է ընդունի անցյալի մեղքերը. Economist

Բրիտանական Economist պարբերականը Հայոց ցեղասպանության, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին հոդված է հրապարակել՝ «Ժամանակն է ապաքինվել» խորագրով:

«Թուրքիայի կառավարությունը, վեճը դիտարկելով որպես կենսական կարևորության ազգային շահերի հարց, հայտնվում է ազգայնական թակարդում: Փոխարենը նա պետք է ընդունի անցյալի մեղքերը: Ինչպես եվրոպական տերությունները, այդ թվում՝ Բրիտանիան, Գերմանիան և Ռուսաստանը, ճանաչելու շատ բան ունի: Թուրքիան անցյալում տեղահանել կամ սպանել է ոչ միայն հայերին, այլև ասորիներին, հույներին և քրդերին»,- գրում է Economist-ը:

Հանդեսը նշում է, որ Թուրքիան նաև հպարտանալու հիմքեր ունի. «Օսմանյան կայսրությունը, օրինակ, էթնիկ փոքրամասնություների, այդ թվում՝ հրեաների նկատմամբ, շատ ավելի հանդուրժող է եղել, քան մնացած ամբողջ Եվրոպան: Թուրքիայի այսօրվա կառավարությունը ևս կարող է պարծենալ փոքրամասնությունների նկատմամբ իր վերաբերմունքի առաջընթացով: Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ որպես Թուրքիայի նախագահ ու կառավարությունը ձևավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության հիմանդիր, իրեն հեռացրեց ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Քեմալ Աթաթուրքի նեղ աշխարհիկ ազգայնականությունից: Նա չափազանց մոտ է  երկրի ամենամեծաթիվ փոքրամասնության՝քրդերի հետ խաղաղությանը. նպատակ, որին նրա բոլոր նախորդներին չի հաջողվել հասնել: Անցած տարի նա խիզախորեն 1915թ. հայերի զոհերի թոռներին ցավակցություն հայտնեց, սակայն ոչ ներողություն»:

Economist-ը նշում է, որ վերջին ժամանակաշրջանում Էրդողանը առավել զայրալից, ազգայնական, իսլամիստական և միահեծան տոնի է անցել: Սա նրա համար ոչ միայն դժվարացնում է հարևանների հետ լեզու գտնելը, այլև Թուրքիայի՝ որպես ՆԱՏՕ-ի հենարանի և Եվրամիության ապագա անդամի արևմտամետ մանդատը: Հենց սրանով է պայմանավորված հանգամանքը, որ Թուրքիայի՝ 1915-ի իրադարձությունների հարցում ջղաձգումները անարդյունավետ են:

«Սովորական հայերի համար 1915թ. սոսկալի իրադարձությունների 100-րդ տարելիցի նշանավորման ամանեխոստումնալից գաղափարը իրենց սուրբ լեռ Արարատ և հնագույն մայրաքաղաք Անի ուղղակիորեն հասնելու հնարավորությունը վերականգնելն է, որոնք երկուսն էլ ներկայում Թուրքիայում են: Թուրքիայի համար ևս լավագույն հիշատակումը կլիներ Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումը»,- եզրափակում է Economist-ը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում