Գլխավոր Լրահոս

Պուտինի երևանյան այցը Թուրքիայի հետ հարաբերություններին չի վնասի. Կրեմլ

Պուտինի երևանյան այցը Թուրքիայի հետ հարաբերություններին չի վնասի. Կրեմլ
Չենք սպասում, որ Թուրքիայից որևէ բացասական արձագանք կլինի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջիկա երևանյան այցին. այսպիսի մեկնաբանություն է արել Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ ի պատասխան Interfax գործակալության հարցին: «Տվյալ դեպքում, մեր տեսանկյունից, այդ միջոցառումները [ապրիլի 24-ին Երևանում կայանալիք միջոցառումները՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին - ՍիվիլՆեթ] չեն կարող մեկնաբանվել որպես ինչ-որ բանի վնասող»,- ասել է Պեսկովը: Նա նշել է, որ Ռուսաստանին և Թուրքիային կապում են «զարգացած գործընկերության հարաբերություններ, որոնք ունեն տնտեսական փոխշահավետ համագործակցության ամուր հիմք»: «Մեր դիրքորոշումները համաշխարհային բազմաթիվ խնդիրների շուրջ համընկնում են: Մեր հարաբերությունների հիմքը շատ ամուր է»,- հավելել է Պեսկովը՝ ընդգծելով, որ Հայաստանը «իրենց հարևանն է, որի հետ Ռուսաստանին կապում են տասնյակ հազարավոր տարբեր թելեր»: Ավելի վաղ Կրեմլում հաստատել էին, որ ապրիլի 24-ին Վլադիմիր Պուտինը կժամանի Երևան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում