Գլխավոր Լրահոս

Ապրիլի 24-ին Վրաստանի Աժ փոխխոսնակը՝ Երևանում, պաշտպանության նախարարը՝ Գալիպոլիում

Ապրիլի 24-ին Վրաստանի Աժ փոխխոսնակը՝ Երևանում, պաշտպանության նախարարը՝ Գալիպոլիում
Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին Վրաստանը ներկայացնելու է Ազգային ժողովի փոխխոսնակ Մանանա Կոբախիձեն, որը Հայաստան-Վրաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավարն է: Վրացական civil.ge կայքի հաղորդմամբ՝ նույն օրը Թուրքիայում անցկացվելիք Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներին Վրաստանը կներկայացնի պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեն և խոհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին: Վրաստանը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ապրիլի 15-ին Վրաստանի խորհրդարանում լիագումար նիստի ժամանակ Ախալքալաքից մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր, ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ Սամվել Պետրոսյանը հանդես է եկել Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման կոչով: Մի շարք պատգամավորների միջև ծավալված բանավեճից հետո խորհրդարանի խոսնակը հստակ նշել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Վրաստանի խորհրդարանում չեն պատրաստվում քննարկել: Ապրիլի 24-ին Երևանում հիշատակման արարողություններին ներկա կլինի 60 երկրի պատվիրակություն, որոնցից 4-ը ներկայացված կլինի նախագահի մակարդակով՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Կիպրոսի և Սերբիայի:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում