Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար Ֆրանսիայի Վալանս քաղաքում

Ֆրանսիայի Վալանս քաղաքի Իջևան հրապարակում ապրիլի 19-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում տեղի է ունեցել անմեղ զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը՝ Ֆրանսիայում գործող «Ֆրանսիա- Աշտարակ- Արմենիա» մշակութային միության նախագահ Լևոն Չատիկյանի ջանքերով և հովանավորությամբ: Ինչպես հաղորդում են արտգործնախարարության մամուլի ծառայույունից, այս խաչքարը՝ 699-702 թթ. Ջուղայում տեղադրված խաչքարի կրկնօրինակն է՝ կերտված հայկական տուֆից:
Խաչքարի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Վալանս քաղաքի քաղաքապետ Նիկոլա Դարագոն, Լևոն Չատիկյանը, մի շարք պաշտոնական անձիք, հոգևոր այրեր և համայնքի ներկայացուցիչներ:
Միջոցառման ընթացքում ընթերցվել է Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը:
Խաչքարի տեղադրման մասին որոշումը Վալանսի ավագանին ընդունել է 2014թ. դեկտեմբերին: Որոշման կայացմանը նպաստել է անձամբ Վալանսի քաղաքապետ Նիկոլա Դառագոն: Որոշման դեմ բողոքել է թուրքական համայնքը:
Իրադարձություն
Civilnet










