Գլխավոր Լրահոս

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված քայլարշավ Լոնդոնում

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված քայլարշավ Լոնդոնում
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող բրիտանական հանձնախմբի կողմից ապրիլի 18-ին կազմակերպվել էր բազմահազարանոց քայլարշավ Լոնդոնի կենտրոնական փողոցներով: Ինչպես հաղորդում են արտգործնախարարության մամուլի ծառայությունից, երթը կանգ էր առել «Ուայթհոլ» կառավարական շրջանում տեղակայված «Փառապանծ զոհերի» հուշարձանի մոտ, որտեղ Հայ Առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի թեմի և համայնքային կառույցների ղեկավարները, ինչպես նաև՝ արարողությանը միացած ՀՀ դեսպանության ներկայացուցիչները ծաղկեպսակներ են զետեղել` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Կատարվել է նաև հոգեհանգստի արարողություն: Երթն ավարտվել է Սուրբ Պողոսի տաճարի դիմաց տեղի ունեցած հիշատակի միջոցառմամբ: Նույն օրը Լոնդոնի ամենահայտնի և մեծ եկեղեցիներից մեկում՝ Սաուդարկի Մայր տաճարում, տեղի է ունեցել հիշատակի բազմամարդ միջոցառում: Միջոցառմանը ներկա են եղել Լոնդոնում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, Անգլիկան և քույր եկեղեցիների բարձրաստիճան հոգևորականներ, բրիտանահայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ, բազմաթիվ հյուրեր: Ներկաներին ողջունել է Սադակի Մայր տաճարի դեկան, գերաշնորհ Էնդրյու Նանը: Այնուհետև ելույթ են ունեցել Եվրոպական խորհրդարանի բրիտանացի պատգամավոր Չարլզ Թանոքը, Ցեղասպանագետների միջազգային միության նախկին նախագահ, պրոֆեսոր Ուիլյամ Շաբասը, Լորդերի պալատի անդամ, Հայաստանի և Արցախի բարեկամ, Բարոնուհի Քոքսը և Ռուսական ուղղափառ եկեղեցու Սուրոժի արքեպիսկոպոս Ելիսեյը: Ամփոփիչ ելույթով ներկաներին դիմել է Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը, ով իր ընտանիքի պատմության օրինակով ներկայացրել է Ցեղասպանության հետևանքով հայերի հայրենազրկումը, կրած ցավն ու տառապանքները և հայի` վերապրելու ուժն ու աննկուն ոգին, ճշմարտության և արդարության գերակայության անխուսափելի լինելը:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում