Գլխավոր Լրահոս

Հայ դատ. Դավութօղլուի կեղծ ներողությունը չի նշանակում ճանաչում

Հայ դատ. Դավութօղլուի կեղծ ներողությունը չի նշանակում ճանաչում
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Արամ Համբարյանը հայտարարություն է տարածել՝ մեկնաբանելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի տարածած ուղերձը: «Թուրքիայի առաջնորդները ցուցադրաբար կրկնապատակում են ժխտողականությունը՝ առերեսվելով Հայոց ցեղասպանության ճանաչման համընդհանուր ալիքին՝ Հռոմի պապից մինչև Եվրախորհրդարան: Թուրքիայի վարչապետ Դավութօղլուի կեղծ ներողությունը չի նշանակում ճանաչում, չի ենթադրում պատասխանատավության ստանձնում, չի արտահայտում ափսոսանք և չի առաջարկում փոխհատուցում»,- ասված է հայտարարության մեջ: Դավութօղլուն ապրիլի 20-ին հանդես է եկել ուղերձով, որը վերնագրված է «Թուրքիայի Հանրապետության վարչապետը օսմանյան հայերի մասին, որոնք կորցրին իրենց կյանքը Օսմանյան կայսրության վերջին տարիներին»: «Կիսելով օսմանյան հայերի վիշտը»՝ Դավութօղլուն չի օգտագործում «ցեղասպանություն» եզրը:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում