Գլխավոր Լրահոս

Ցեղասպանության մասին հայտարարությունը ԱԺ-ն ընդունեց միաձայն

Ցեղասպանության մասին հայտարարությունը ԱԺ-ն ընդունեց միաձայն
Ազգային ժողովը ապրիլի 21-ի արտահերթ նիստին միաձայն` (113 կողմ) ընդունեց հայտարարություն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ: Հայտարարությունում մասնավորապես ասված է. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը՝ - հիմք ընդունելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի՝ 1948 թվականի դեկտեմբերի 9-ին ընդունած «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիան, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի՝ 1988 թվականի նոյեմբերի 22-ին ընդունած «Օսմանյան Թուրքիայում հայերի 1915թ. ցեղասպանության դատապարտման մասին» օրենքը, - արժևորելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրով ամրագրված դրույթները, - կարևորելով միջազգային հանրության հետ համատեղ ուժերով մարդկության դեմ հանցագործությունների, ցեղասպանությունների դատապարտմանը և կանխարգելմանն ուղղված ջանքերում հայ ժողովրդի ներդրումը, - երախտագիտություն հայտնելով բոլոր պետությունների խորհրդարաններին, պետական և տեղական կառույցներին ու միջազգային կազմակերպություններին, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքներ, կոչ է անում բոլոր երկրների խորհրդարաններին, միջխորհրդարանական և միջազգային կազմակերպություններին պաշտոնապես ճանաչել և դատապարտել Օսմանյան կայսրության իրականացրած Հայոց ցեղասպանությունը` որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն»: Քվեարկությունից հետո ԱԺ-ն անցավ Ցեղասպանության 100-րդ տարելիցի պաշտոնական միջոցառումներին Ազգային ժողովի մասնակցության ձևաչաձի շուրջ աշխատանքային փակ քննարկման: Ապրիլի 20-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարությամբ հանդես էր եկել նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը: 20 տարի առաջ` նույն օրը, Հայաստանի Գերագույն խորհուրդը կրկին արտահերթ նիստում միաձայն ընդունել էր հայտարարություն Հայոց ցեղասպանության 80-ամյակի առիթով: Լրագրող Թաթուլ Հակոբյանն իր սյունակում պատմում է այդ մասին:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում