Գլխավոր Լրահոս

Ծիծեռնակաբերդում ամենամյա ծաղկահավաքը կանցկացվի երկու օր

Ծիծեռնակաբերդում ամենամյա ծաղկահավաքը կանցկացվի երկու օր
Ապրիլի 27-ին և 28-ին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում տեղի կունենա «Ծաղկահավաք» ամենամյա միջոցառումը, որը նախաձեռնում են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը և գլխավոր գործընկեր «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը  :  Ինչպես հաղորդում են «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի մամուլի ծառայությունից, հիմնադրամի նախաձեռնությամբ, 2010թ.-ից ի վեր, ամեն տարի ապրիլի 24-ից մի քանի օր անց` թոշնած ծաղիկները հավաքվում են, դրանց ցողունն անջատվում է ծաղկաթերթերից, առաջինից պարարտախառնուրդ է ստացվում, իսկ ծաղկաթերթերն օգտագործվում են ձեռակերտ վերամշակված թուղթ պատրաստելու համար: Պարարտախառնուրդն օգտագործվում է Հիշողության պուրակում հողի մշակման համար, իսկ ձեռակերտ թուղթը նվիրաբերվում է Ցեղասպանության թանգարանին, որը վերջին տարիներին այն գործածում է հուշագրեր, շնորհակալագրեր, նամակներ պատրաստելիս: Ծաղկահավաքին ավանդաբար մասնակցում են հասարակական, միջազգային, մասնավոր ու պետական հատվածների ներկայացուցիչներ, կամավորներ, դպրոցականներ և ուսանողներ: Հաշվի առնելով ակնկալվող այցելությունների և անմար կրակի մոտ բերվելիք ծաղիկների ծավալը, այս տարի՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին, միջոցառումը կանցկացվի երկու օր՝ ապրիլի 27-ին և 28-ին:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում