Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 24-ը Լիբանանի բոլոր դպրոցները փակ են լինելու: Այդ մասին հայտարարել է Լիբանանի կրթության նախարար Էլիաս Աբու Սաիբը՝ Սուրբ Հռիփսիմե հայկական դպրոցի բակում խաչքարի օծման հանդիսավոր արարողությանը, հաղորդում է լիբանյան «Ազդակ» օրաթերթը:
Ըստ նախարարի՝ բոլոր պետական և մասնավոր դպրոցները փակ են լինելու՝ ի հիշատակ 100-ամյա ողբերգական իրադարձությունների։
Հավաքված ծաղիկներից ստանում են պարարտախառնուրդ և թուղթ: Պրարտախառնուրդ օգտագործվում է Հիշողության պուրակում հողի մշակման համար, իսկ թուղթը նվիրաբերվում է Ցեղասպանության թանգարանին, որը վերջին տարիներին այն գործածում է հուշագրեր, շնորհակալագրեր, նամակներ պատրաստելիս:
2000թ. մայիսի 12-ին Լիբանանի խորհրդարանը ճանաչել և դատապարտել է Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը:
Civilnet











