Գլխավոր Լրահոս

Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար՝ բելգիական Մեխելենում

Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար՝ բելգիական Մեխելենում
Ապրիլի 19-ին Բելգիայի Մեխելեն քաղաքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում տեղի է ունեցել Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշարձանի բացման հանդիսավոր արարողություն, որին ներկա էին և ելույթով հանդես են եկել Բելգիայում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, Մեխելենի քաղաքապետ Բարտ Սոմերսը, Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչ Պետո Դեմիրճանը և Մեխելենի «Ցեղասպանության թանգարանի» տնօրեն Հերման Վան Գութեմը: Ինչպես հաղորդում են ԱԳՆ մամուլի ծառայությունից, խաչքարն օծվել է Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակի Բենելյուքսի փոխանորդ, հոգեշնորհ Տեր Զատիկ Վարդապետ Ավետիքյանի կողմից: Օծման արարողությունից հետո հնչել են ազգային երգերի կատարումներ, ասմունքով հանդես են եկել հայ երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները: Իր ողջույնի խոսքում դեսպան Մարգարյանը շնորհակալություն է հայտնել Մեխելենի «Անի» հայերի միությանը, բոլոր նրանց, ովքեր ներդում են ունեցել հուշարձանի կերտման ու տեղադրման գործում, և գոհունակություն արտահայտել այն առթիվ, որ Մեխելիենի հայ համայնքը վայելում է տեղի իշխանությունների հարգանքն ու ուշադությունը: Դեսպանը նշել է նաև, որ նման միջոցառումները վկայությունն են այն բանի, որ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման ջանքերը հետևողականորեն շարունակվելու են:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում