Գլխավոր Լրահոս

Հուսով ենք՝ Պուտինի երևանյան այցը ճիշտ կընկալվի Թուրքիայում. ՌԴ փոխարտգործնախարար

Հուսով ենք՝ Պուտինի երևանյան այցը ճիշտ կընկալվի Թուրքիայում. ՌԴ փոխարտգործնախարար
Հուսով եմ՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի մասնակցությունը Երևանում կայանալիք միջոցառումներին ճիշտ կընկալվի բոլոր երկրներում, այդ թվում՝ Թուրքիայում: Դա պատմության մաս է, հայկական համայնքը ՌԴ-ում շատ մեծ է, պատմությունը պետք է հարգել և անել համապատասխան եզրահանգումները. Interfax գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը: Գործակալության հարցին, թե արդյոք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ կարելի՞ է ակնկալել Ռուսաստանի կողմից որևէ փաստաթղթի ընդունում, Կարասինը պատասխանել է. «Նախևառաջ՝ ապրիլի 24-ին 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան է մեկնում ՌԴ նախագահը: Որոշ կարևոր միջոցառումներ կկայանան նաև Ռուսաստանում. գիտեմ, որ Մոսկվայում կանցկացվեն մի շարք հասարակական հանդիպումներ, ապրիլի 24-ին մայր տաճարում ժամերգություն տեղի կունենա»: Կարասինը նաև պատասխանել է այն հարցին, թե Պուտինի երևանյան այցին ի պատասխան ինչ արձագանքներ կարող են լինել թուրքական կոմից, և չի՞ դառնա արդյոք դա նյարդայնացնող գործոն ռուս-թուրքական հարաբերությունների համար, այդ թվում՝ «Թուրքական հոսք» նախագծի իրականացման համատեքստում: «Հուսով եմ՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի մասնակցությունը Երևանում կայանալիք միջոցառումներին ճիշտ կընկալվի բոլոր երկրներում, այդ թվում՝ Թուրքիայում: Դա պատմության մաս է, հայկական համայնքը ՌԴ-ում շատ մեծ է, պատմությունը պետք է հարգել և անել համապատասխան եզրահանգումները: Ինչ վերաբերում է մեր բոլոր հարևանների հետ երկկողմ հարաբերությունների հարցում քաղաքականությանը, ապա դրանք ըստ էության հայտնի են: Կարծում եմ՝ դա չի վնասի, այլ, ընդհակառակը, ցույց կտա, որ մենք հավասարակշռված և խոհուն մոտեցում ենք ցուցաբերում նշվող պատմական բոլոր օրերին»,- ասել է Կարասինը: *** Ավելի վաղ Պուտինի երևանյան այցի՝ ռուս-թուրքական հարաբերությունների վրա հնարավոր ազդեցության մասին հարցին ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատասխանել էր, որ «Թուրքիայից որևէ բացասական արձագանք չեն սպասում»: «Մեր դիրքորոշումները համաշխարհային բազմաթիվ խնդիրների շուրջ համընկնում են: Մեր հարաբերությունների հիմքը շատ ամուր է»,- նշել էր Պեսկովը՝ ընդգծելով, որ Հայաստանը «իրենց հարևանն է, որի հետ Ռուսաստանին կապում են տասնյակ հազարավոր տարբեր թելեր»: Ապրիլի 24-ին Երևանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին կմասնակցի չորս նախագահ, որոնցից մեկը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում