Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ` ապրիլի 23-ին` ժամը 20:30-ին, Երևանի Հանրապետության հրապարակում տեղի կունենա ամերիկյան System of a Down աշխարհահռչակ ռոք խմբի Wake up the souls («Արթնացրեք հոգիները») խորագրով համերգը:
Համերգի մուտքն անվճար է, սակայն մասնակիցների թիվը սահմանափակ է լինելու:
Մուտքը Հանրապետության հրապարակ իրականացվելու է միայն Շահումյան հրապարակի կողմից` Վազգեն Սարգսյան փողոցով` անվտանգության գոտիներն անցնելուց հետո:
ՍիվիլՆեթը համերգը կհեռարձակի ՈՒՂԻՂ:
System of a Down-ի «Արթնացրեք հոգիները» խորագրով համերգների շարքը սկսվել է ապրիլի 6-ին ԱՄՆ-ի Ինգլվուդ քաղաքում: Համերգներ են տեղի ունենցել Մեծ Բրիտանիայում (Լոնդոն, ապրիլի 10), Գերմանիայում (Քյոլն, ապրիլի 13), Ֆրանսիայում (Լիոն, ապրիլի 14), Բելգիայում (Բրյուսել, ապրիլի 16), Նիդեռլանդներում (Ամստերդամ, ապրիլի 17) և Ռուսաստանում (Մոսկվա, ապրիլի 20):
Civilnet











