Գլխավոր Լրահոս

Թուրքիան սպառնում է Ավստրիային

Թուրքիան սպառնում է Ավստրիային
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն նախազգուշացրել է, որ ավստրիացի օրենսդիրների կողմից Հայոց ցեղասպանության դատապարտումը անխուսափելիորեն բացասական հետևանքներ կունենա Թուրքիայի և Ավստրիայի միջև հարաբերությունների համար, հաղորդում է Hurriyet Daily News-ը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները: Չավուշօղլուի արձագանքը հետևել է ապրիլի 23-ին ավստրիացի իր պաշտոնակից Սեբաստիան Կուրցի հետ հեռախոսազրույցին՝ Ավստրիայի խորհրդարանի ընդունած հայտարարության մասին: *** Ավստրիայի խորհրդարանի բոլոր վեց խմբակցություններն ընդունել են համատեղ հայտարարություն Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման վերաբերյալ: Հայտարարությունը պաշտոնապես հրապարակվել է ապրիլի 22-ին Ավստրիայի խորհրդարանի նիստում, որի մեկնարկին բոլոր ուժերը լռության րոպեով հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է հայտարարությունը՝ նշելով, որ «այս քայլով Ավստրիան կարևոր ներդրում կատարեց ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործում»։ Ավստրիայի խորհրդարանի ընդունած հայտարարությունից հետո՝ ապրիլի 22-ին, Թուրքիան խորհրդակցությունների համար հետ է կանչել Վիեննայում իր դեսպանին:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում