Գլխավոր Լրահոս

Դիարբեքիրում հարգել են Ցեղասպանության զոհերի հիշատակը

Դիարբեքիրում հարգել են Ցեղասպանության զոհերի հիշատակը
Ապրիլի 22-ին Թուրքիայի՝ հիմնականում քրդաբնակ Դիարբեքիրի նահանգի Դուդան կոչվող ձորում, որտեղ 1915թ. հուլիսին Դիարբեքիրի նահանգապետ Ռեշիդ Բեյի գլխավորությամբ սպանվել էր ավելի քան 10 հազ. հայ, տեղի է ունեցել հիշատակի արարողություն: Կազմակերպիչներն են Դիարբեքիրի մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունը, Դիարբեքիրի իրավաբանների միությունն ու Լոնդոնի «Կոմիտաս» ինստիտուտը, հաղորդում է ինստիտուտի տնօրեն Արա Սարաֆյանն իր ֆեյսբուքյան էջում: Արարողությանը ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանի՝ Ժողովուրդների դեմոկրատական քրդական կուսակցության (HDP) պատգամավոր Նուրսել Այդողանը, որն իր ցավակցությունն է հայտնել հայերին և նշել, որ իր կուսակցությունը շարունակում է հավատարիմ մնալ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը: Ինչպես գրել է Արա Սարաֆյանն իր ֆեյսբուքյան էջում, Դիարբեքիրում տեղի ունեցած արարողության կարևորությունը Հայոց ցեղասպանության հարցի ներառումն է Թուրքիայի օրակարգում:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում