Գլխավոր Լրահոս

Օբաման կրկին չասաց «ցեղասպանություն»

Օբաման կրկին չասաց «ցեղասպանություն»
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ: Օբաման, ինչպես նախորդ տարիներին, այս անգամ ևս խուսափել է 1915թ. հայերի զանգվածային կոտորածները «ցեղասպանություն» որակելուց և կրկին օգտագործել է «Մեծ եղեռն» եզրը: ԱՄՆ նախագահի ուղերձն ամբողջությամբ թարգմանաբար ներկայացված է ստորև: Այս տարի մենք նշում ենք Մեծ եղեռնի` 20-րդ դարի առաջին զանգվածային վայրագությունների 100-րդ տարելիցը: Սկսած 1915-ից` Օսմանյան կայսրությունում ապրող հայերը տեղահանեցին, կոտորվեցին և իրենց մահը գտան գաղթի ճանապարհին: Նրանց մշակույթն ու ժառանգությունը իրենց հինավուրց հայրենիքում բնաջնջվեց: Սարսափելի բռնությունների հետևանքով, որոնք տառապանք պատճառեցին բոլոր կողմերին, 1.5 միլիոն հայեր զոհվեցին: Երբ 1915-ի սոսկալի իրադարձությունները բացահայտվեցին, երբ ԱՄՆ դեսպան սեր Հենրի Մորգենթաուն տագնապ հնչեցրեց ԱՄՆ կառավարության ներսում և առճակատվեց Օսմանյան առաջնորդներին: Նրա և այսօրինակ ջանքերի շնորհիվ Մեծ եղեռնի ճշմարտությունն ի հայտ եկավ և իր ազդեցությունն ուեցավ այնպիսի իրավապաշտպանների հետագա աշխատանքի վրա, ինչպիսին է Ռաֆայել Լեմկինը, որը ներդրում ունեցավ Միացյալ ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների հռչակագրի ընդունման գործում: Սարսափելի կոտորածների ֆոնին ամերիկացի և հայ ժողովուրդները համախմբվեցին` հանուն մարդկության: Հասարակ ամերիկացիները հանգանակեցին միլիոնավոր դոլարներ` աջակցելու տառապող հայ երեխաներին, և ԱՄՆ Կոնգրեսն արտոնեց «մերաձավոր Արևելքի նպաստամատույց» կազմակերպությունը, որն առաջամարտիկն է միջազգային միարդասիրական օգնության ոլորտում: Հազարավոր հայ փախստականներ նոր կյանք սկսեցին Միացյալ Նահանգներում` ձևավորելով ամուր և կենսունակ համայնք և դառնալով ամերիկյան հասարկության հիմնասյուները: Հասնելով մեծ բարձունքների որպես գործարարներ, բժիշկներ, գիտնականներ, արվեստագետներ և մարզիկներ, նրանք անգնահատելի ներդրում ունեցան իրենց նոր հայրենիքում: Այս հարյուրամյակը հուզիչ պահ է: Այն մեզ ստիպում մտորել պատմական հիշողության կարևորության և անցյալի հետ հաշվի նստելու բարդ, բայց անհրաժեշտ աշխատանքի մասին: Ես հետևողականորեն հայտնել եմ իմ սեփական տեսակետը 1915-ին կատարվածի վերաբերյալ, և իմ տեսակետը չի փոխվել: Փաստերի ամբողջական, բաց և արդար ճանաչումը բխում է մեր շահերից: Ժողովուրդներն ու պետությունները ուժեղանում են և ավելի արդար ու հանդուրժող ապագայի հիմք են կառուցում` ճանաչելով և հաշվի նստելով անցյալի ցավոտ դրավագների հետ: Մենք ողջունում ենք Հռոմի պապ Ֆրանցիսկոսի, թուրք և հայ պատմաբանների և շատ այլոց տեսակտները, ովքեր փորձել են լույս սփռել պատմության այս մութ էջի վրա: Այս տխուր 100-րդ տարելիցին մենք կանգնած ենք հայ ժողովրդի կողքին` հիշելով կորսվածը: Մենք խոստանում ենք, որ նրանք, ովքեր տառապել են, չեն մոռացվի: Եվ մենք պարտավորվում ենք դաս քաղել այս ցավոտ ժառանգությունից, որպեսզի գալիք սերունդները չկրկնեն այն: *** Բարաք Օբաման 2008թ. նախագահական քարոզարշավի ընթացքում խոստացել էր նախագահ ընտրվելու դեպքում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն ընտրվելուց հետո նա այդպես էլ չի արտասանել «ցեղասպանություն» բառը և 1915թ. հայերի կոտորածները անվանել է հայերեն «Մեծ եղեռն», որը իրավական նշանակություն չունի:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում