Նախագահ Օմաբայի ցեղասպանություն եզրի հետ տխուր բառախաղը ճշմարտությունից ակնհայտ հեռանալ է արտաքին ուժի ուղղորդման արդյունքում: Այսպիսի հայտարարություն է արել Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձը, որում Օբաման կրկին խուսափեց «ցեղասպանություն» բառից՝ օգտագործելով Մեծ եղեռն արտահայտությունը:
«Նախագահի թեկնածու Օբաման ճիշտ էր, երբ ասաց, որ Ամերիկան արժանի է այնպիսի առաջնորդի, որը ճշմարտությունը կասի հայերի ցեղասպանության մասին: Նա ցավոք աշխարհին ապացուցեց, որ ինքն այդ նախագահը չէ: Փաստորեն այժմ պարզ է, որ Օբամայի՝ Անկարային հանդարտեցնելու փորձը միայն մեկուսացրել է Վաշինգտոնին»,- ասված է Համբարյանի հայտարարության մեջ:
Civilnet











