Գլխավոր Լրահոս

Հայոց ցեղասպանությունը՝ 20-րդ դարի ցեղասպանությունների նախամայր. Գարի Կասպարով

Հայոց ցեղասպանությունը՝ 20-րդ դարի ցեղասպանությունների նախամայր. Գարի Կասպարով
Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն, ռուսաստանյան ընդդիմադիր գործիչ Գարի Կասպարովը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Հայոց ցեղասպանության մասին: «Այսօր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է: Ինչպես ցանկացած այլ չարագործություն, բարդ է դրան առերեսվել, սակայն դա պետք է անել: Չարագարծությունները աճում են, երբ մենք ամաչում ենք դրանցից և ժխտում այն ընդունելուց և մենք սա գիտենք պատմությունից: Մենք պետք է ազնիվ լինենք և պետք է բավարար քաջություն ունենանք չարագործությունն իր անունով կոչելու համար, հատկապես՝ այս մեկը, որ 20-րդ դարի ցեղասպանությունների նախամայրն է:«2002թ. ես The Wall Street Journal-ում  հոդված տպագրեցի՝ կոչ անելով Թուրքիան Եվրամիություն ընդունել մի քանի հարցերի լուծման դեպքում: Դրանցից մեկը 1915թ. Հայոց ցեղասպանության ճանաչումը և լիակատար ուսումնասիրումն է: Մենք չենք կարող պայքարել այսօր աշխարհում առկա չարիքի դեմ, եթե քաջություն չունենք առերեսվել այն չարիքի հետ, որի ուրվականներն արդեն հարյուրամյա վաղեմություն ունեն: Ես և իմ ընտանիքը, հարյուր հազարավոր ուրիշների հետ, ստիպված եղանք 1990թ. փախուստի դիմել՝ փրկվելով Բաքվի ջարդերից: Երբեք չկարծեք, թե չարիքը միայն վաղ անցյալում է լինում»,- գրել է Կասպարովը:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում