Չէինք կարող չգալ Երևան. Սերբիայի նախագահ

Սերբիան երբևէ թույլ չի տա, որ քծնողական հաշվարկները և պարտադրված քաղաքական կոռեկոտությունը ստիպի իրեն բաց թողնել պատերազմների և հակամարտությունների զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները: Այսպիսի հայտարարություն է արելՍերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի արարողությանը:
«Մենք այսօր վճռականորեն եկել ենք այստեղ, որպեսզի դեմ կամ կողմ չլինենք որևէ մեկին, որպեսզի հարգենք բարեկամ ժողովրդի զոհերի հիշատակը»,- ասել է նա:
Նա նշել է, որ չնայած «ցեղասպանություն» եզրի մանիպուլացմանը և երկակի ստանդարտների կիրառամանը, Սերբիայի պատվիրակությունը չէր կարող չգալ Երևան՝ մասնակցելու 100-րդ տարելիցի միջոցառումներին:
«Կարո՞ղ էինք մենք՝ սերբ ժողովրդի ներկայացուցիչները, որոնք նորագույն պատմության բոլոր պատերազմներում զգալի կորուստներ է ունեցել, այստեղ ներկա չլինել: Իհարկե ոչ: Մենք չեինք կարող և չէինք համարձակվի ներկա չլինել»,-ասել է Նիկոլիչը:
Իրադարձություն
Civilnet










