Գլխավոր Լրահոս

Մենք չենք հանձնվի, բոլորը շուտով կճանաչեն մեզ. Քիմ Քարդաշյան

Մենք չենք հանձնվի, բոլորը շուտով կճանաչեն մեզ. Քիմ Քարդաշյան

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Ֆեյսբուքի, Թվիթերի և Ինստագրամի իր էջերում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ:

«Այսօր նշվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Հպարտ եմ ասել, որ եղել եմ Հայաստանում: Ես տեսել եմ հուշակոթողները և վերապրած մարդկանց ու այնքան հպարտ եմ նրանով, թե որքան ուժեղ է հայ ժողովուրդը: Ինձ տխրեցնում է, որ 100 տարի անց դեռ ոչ բոլորն են ճանաչել, որ 1.5 միլիոն մարդ սպանվել է: Բայց հպարտ եմ այն փաստի համար, որ տեսնում եմ փոփոխություն, և երջանիկ եմ, որ շատ մարդիկ սկսել են ճանաչել այս ցեղասպանությունը: Մենք չենք հանձնվի, մեզ շուտով կճանաչեն բոլորը»,- գրել է նա:

***

Քիմ Քարդաշյանը քրոջ, ամուսնու՝ հայտնի երգիչ Քանյե Ուեսթի, և դստեր հետ ապրիլի 8-ին Հայաստան  էր ժամանել: Քարդաշյաններն այցելել էին Գեղարդի վանական համալիր, ինչպես նաև եղել էին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում և հարգել 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում