Գլխավոր Լրահոս

Պուտին-Օլանդ հանդիպում Երևանում

Պուտին-Օլանդ հանդիպում Երևանում

Երևանում ապրիլի 24-ին տեղի է ունեցել Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահներ Ֆրանսուա Օլանդի և Վլադիմիր Պուտինի  հանդիպումը: Նրանք երկուսն էլ Հայաստանում էին՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի արարողություններին:

Պաշտոնական Կրեմլի հաղորդմամբ՝ Պուտին-Օլանդ հանդիպմանը քննարկվել են երկկողմ օրակարգի ակտուալ հարցեր, Ռուսաստան-Եվրամիություն փոխգործակցության, Ուկրաինայի վերաբերյալ Մինսկի համաձայնությունների կատարման հարցեր:

Պուտինը իր խոսքում ափսոսանք է հայտնել, որ ՌԴ-ԵՄ հարաբերությունները այդքան էլ լավ վիճակում չեն, կրճատվում է առևտրաշրջանառությունը, այդ  թվում՝ Ֆրանսիայի հետ: «Կարծում եմ, որ պետք է մեր հարաբերությունների վերականգնման ուղիներ գտնենք, և կարծում եմ՝ դրանում շահագրգռված են բոլորը»,- ասել է Պուտինը:

Նրա խոսքով՝ Օլանդը շատ բան է արել Ուկրաինայի՝ մինսկյան համաձայնություններին հասնելու համար:

Օլանդը համակարծիք է եղել Պուտինի հետ հարցում, որ ՌԴ-ԵՄ հարաբերությունները վատաթարացել են՝ կապված ուկրաինական ճգնժամի հետ:

«Այս իրավիճակից լավագույնս դուրս գալու համար պետք է շարժվել մինսկյան համաձայնությունների կատարման ուղիով: Մենք երկուսս էլ ձգտում ենք դրան, աշխատում դրա վրա, ջանքեր գործադրում, որպեսզի դրանք կյանքի կոչվեն: Կան մի շարք հարցեր, որ կարող են քննարկել, քանի որ դրանում անհրաժեշտ է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ֆրանսիայի դերը, ինչպես օրինակ Սիրիայի, Իրանի, Իրաքի, Լիբիայի հարցը: Բոլորս աշխատում ենք այդ ուղղությամբ, հենց դրա համար էլ  մեզ անհրաժեշտ էր հանդիպել այստեղ՝ Երևանում»,- ասել է Օլանդը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում