Գլխավոր Լրահոս

Սարգիս Հովսեփյանը՝ Հայաստանի ֆուտբոլի ընտրանու ժամանակավոր գլխավոր մարզիչ

Սարգիս Հովսեփյանը՝ Հայաստանի ֆուտբոլի ընտրանու ժամանակավոր գլխավոր մարզիչ

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի և Հայաստանի մինչև 21 տարեկանների ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրամանով նշանակվել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար: Այս մասին ասված է ՀՖՖ ապրիլի 28-ի հաղորդագրությունում:

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Սարգիս Հովսեփյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում խաղադաշտ է դուրս եկել 132 անգամ, որը հայկական ֆուտբոլի համար բացարձակ ռեկորդ է:

Մարզչական կարիերան Սարգիս Հովսեփյանը սկսել է 2013-ից՝ գլխավորելով Հայաստանի բազմակի չեմպիոն «Փյունիկը»: 2014թ. Հովսեփյանը գլխավորել է Հայաստանի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականը, իսկ 2014 թվականի նոյեմբերից գլխավորում է Հայաստանի մինչև 21 տարեկանների ազգային հավաքականը:

Ապրիլի սկզբին մամուլում լուրեր էին շրջանառվում, ըստ որի՝ ազգային հավաքականը կարող է գլխավորել Մոսկվայի «Սպարտակ» ակումբի նախկին մարզիչ Վալերի Կարպինը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը թափուր է մնացել մարտի 30-ից, երբ հրաժարական տվեց շվեյցարացի մարզիչ Բեռնար Շալանդը: Դրանից մեկ օր առաջ Եվրո-2016-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականը Ալբանիայի հետ խաղում պարտություն էր կրել 1:2 հաշվով` դուրս մնալով Եվրո-2016-ի եզրափակչից:

Բեռնար Շալանդը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը գլխավորում էր 2014թ. փետրվարից:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում