Գլխավոր Լրահոս

Հայաստան առաքվող ռուսական գազը կէժանանա. «Գազպրոմի» նախագահ

Հայաստան առաքվող ռուսական գազը կէժանանա. «Գազպրոմի» նախագահ

Հայաստան առաքվող ռուսական գազի գինն իջեցվելու է 165 դոլար` 1000 խմ-ի դիմաց. այսպիսի հայտարարություն է արել ռուսական «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը ռուսական «Ռոսիա 24» հեռուստաալիքի «Էներգետիկա» հաղորդման շրջանակում:

Հաղորդման շրջանակում հեռուստաալիքի լրագրողներն այցելել են «Գազպրոմ Արմենիա» ընկերության օբյեկտներ, հարցազրույցներ են վերցրել ընկերության ղեկավարությունից: Նկարահանող խումբն այցելել է «Հրազդան-5» հիմնարկ, Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայան և ՀՀ գազափոխադրման համակարգի այլ օբյեկտներ:

«Հայաստանի Հանրապետության համար գինը, հաշվի առնելով նրա անդամակցությունը ԵվրԱզԷս-ին, իջեցվելու է: Այն կկազմի 165 դոլար` 1000 խմ-ի դիմաց: Մինչև վերջերս այն 190 դոլար էր: Կարող եմ ասել, որ գնի այդ մակարդակը մեզ թույլ է տալիս այդ թվում իրականացնել ներդրումներ գազատրանսպորտային համակարգի արդիականացման համար»,- ասել է Միլլերը:

Նա նաև նշել է, որ հայ գործընկերների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի` մշակվում է էներգամատակարարման և գազաֆիկացման գլխավոր սխեմա: «Մինչև այս տարվա աշուն այն պատրաստ կլինի: Այդ գլխավոր սխեմայում կսահմանվեն առաջնահերթությունները, առաջնահերթությունները նաև նոր օբյեկտների տեսանկյունից: Ամեն դեպքում մենք նպատակ ենք դնում գազաֆիկացման մակարդակը Հայաստանում հասցնել մինչև 100 տոկոս»,- ասել է նա:

«Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Շուշան Սարդարյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, ըստ որի՝ Հայաստանին մատակարարվող գազի գինը սահմանին կզեղչվի: Նրա խոսքով՝ «Ռուսաստանի և Հայաստանի նախագահաների մակարդկով տևական ժամանակ է` բանակցություններ են տարվում, և հարցի առնչությամբ նրանց մակարդակով ձեռք է բերվել պայմանավորվածություն, ինչին կհաջորդի միջկառավարական համաձայնագրի ստորգարումը, որի ժամկետների վերաբերյալ որևէ բան ասել չի կարող»:

Սարդարյանի խոսքով՝ գազի գնի փոփոխությունը պայմանավորված է հանգամանքով, որ ներկայիս փոխարժեքն արդեն զգալիորեն տարբերվում է սակագնայինից: Բնական գազի ներկայում գործող սակագնի հաշվարկի հիմքում ընդունված է 416.56 դրամ/դոլար փոխարժեքը: «Ելնելով սրանից՝ ընդառաջվեց սահմանին գազի գինը վերանայել՝ ներքին սպառման շուկայում գազի սակագինը չվերնայելու համար: Ընկերությունը ներքին սպառման գազի սակագնի վերանայման հայտով չի դիմելու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով»,- ասաց նա:

Հանձնաժողովից ՍիվիլՆեթին տեղեկացրին, որ «Գազպրոմ Արմենիա»-ն սակագների վերանայման որևէ հայտ այս պահի դրությամբ իրենց չի ներկայացրել:

«Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագինը ներկայում 156 դրամ/1խմ է:

***

2014թ. հունվարի 16-ին Ալեքսեյ Միլլերն ու Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը կնքեցին «ՀայՌուսգազարդ» ընկերության 20% բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագիրը, որով «Գազպրոմն» ավելացրեց իր բաժնեմասը «ՀայՌուսգազարդում» մինչև 100%, և ընկերությունը կոչվեց «Գազպրոմ Արմենիա»:

«Ռոսիա 24» հեռուստաալիքի «Էներգետիկա» հաղորդումը` ստորև:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում