Գլխավոր Լրահոս

100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես Փարիզի քաղաքապետարանում

100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես Փարիզի քաղաքապետարանում
Փարիզի քաղաքապետարանում ապրիլի 28-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Փարիզը հյուրընկալում է Երևանի Հայոց ցեղասպանության հուշահամալիրը» խորագրով ցուցահանդեսի բացումը, Politique Internationale հանդեսի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բացառիկ համարի շնորհանդեսին և Մեծ Եղեռնի առթիվ կազմակերպված ավանդական ընդունելությանը: Ինչպես հաղորդում են արտգործնախարարության մամուլի ծառայությունից, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի նախաձեռնությամբ շուրջ 2000 հրավիրյալների մասնակցությամբ կայացած միջոցառումներին ներկա էին Հայաստանի արտգործանխարար Էդվարդ Նալբանդյանը, տարբեր կրոնական համայնքների ներկայացուցիչներ, Շառլ Ազնավուրը, Փարիզում հավատարմագրված տասնյակ դեսպաններ, Ֆրանսիայի խորհրդարանի և տեղական խորհուրդների պատգամավորներ, Երևանի փոխքաղաքապետը, ֆրանսահայ կազմակերպությունների ղեկավարներ։ Հայաստանի արտգործնախարարը և Փարիզի քաղաքապետը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի և ցուցահանդեսի հանձնակատար Ռայմոնդ Գևորգյանի ուղեկցությամբ, շրջայց են կատարել Փարիզի քաղաքապետարանի սրահներում ներկայացված ցուցահանդեսում, ծանոթացան ցուցանմուշներին։ Ցուցահանդեսը, որը կգործի մինչև հուլիսի 4-ը, կազմակերպվել է Փարիզի քաղաքապետարանի կողմից՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության, Երևանի քաղաքապետարանի, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի հետ համագործակցությամբ: Փարիզի քաղաքային հազարավոր գովազդային վահանակների վրա տեղադրվել է ցուցահանդեսի ազդագիրը: Ֆրանսիայի մայրաքաղաքի ընդունելությունների մեծ սրահում բացելով շուրջ երկու հազար հրավիրյալների ներկայությամբ միջոցառումը՝ քաղաքապետ Անն Իդալգոն նշել է, որ այն հարգանքի տուրք է հարյուր տարի առաջ Հայոց ցեղասպանության ժամանակ նահատակված հայերի հիշատակին, ինչպես նաև՝ երախտիքի արտահայտություն Ցեղասպանությունը վերապրած այն հայերին և նրանց ժառանգներին, ովքեր, հաստատվելով Ֆրանսիայում, իրենց կարևոր ներդրումն են բերել Ֆրանսիայի զարգացմանը։ Անն Իդալգոյի խոսքերով մեծ պատիվ է հյուրընկալել Հայոց ցեղասպանության թանգարանի ցուցադրությունը քաղաքապետարանի սրահներում և դրա միջոցով Փարիզի բնակիչներին և հյուրերին հաղորդակից դարձնելու Հայոց ցեղասպանության պատմությանը։ Նա ընդգծել է, որ Փարիզի արդեն 60-ից ավելի դպրոցներ ցուցակագրվել են՝ ցուցահանդեսն այցելելու համար։ Փարիզի քաղաքապետարանի որոշմամբ aպրիլի 24-ին Փարիզի Էյֆելյան աշտարակի լույսերն անջատվել էին ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում