Գլխավոր Լրահոս

Երանի ապրիլի 24-ին Թուրքիայի բոլոր քաղաքներում սուգ լիներ. Դեմիրթաշ

Երանի ապրիլի 24-ին Թուրքիայի բոլոր քաղաքներում սուգ լիներ. Դեմիրթաշ
Դիարբեքիրը Ապրիլի 24-ին Ապրիլի 24-ին, Դիարբեքիրի Մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպության նախաձեռնությամբ, Սուրբ Սարգիս հայկական կիսավեր եկեղեցու շրջակայքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում է կազմակերպվել: Այստեղ հավաքվել է հոծ բազմություն՝ աշխարհի տարբեր երկրներից եկած հայեր, նաև՝ քրդեր ու ասորիներ: Ներկա էին Թուրքիայի խորհրդարանի քուրդ պատգամավորներ, խորհրդարանում ներկայացված Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահ Սելահեթթին Դեմիրթաշը, Դիարբեքիրի քաղաքապետ Գյուլթեն Քըշանաքը: Նա ասել է. «Հայ եղբայրների, հայ ժողովրդի ապրած տառապանքը, հայերի Ցեղասպանությունը, կորուստները երբեք չենք մոռացել և չենք մոռանա: Ցավը, տառապանքը և Ցեղասպանության  ողբերգությունը զգում ենք մեր սրտում:  Չենք ցանկանում դեպի ապագա շարժվել ու առաջ ընթանալ այս վերքի ու ողբերգության հետ»: Սելահեթթին Դեմիրթաշն էլ ասել է.  «Երանի այսօր Թուրքիայի բոլոր քաղաքներում սուգ լիներ»: Մասնակիցները պարզել են անմոռուկի պատկերով պաստառներ, հնչել են հայերեն երգեր: Ապրիլի 23-ին Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցում էլ կանադահայ երաժիշտ Րաֆֆի Պետրոսյանը դաշնամուրային համերգ էր տվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում