Գլխավոր Լրահոս

Վարչական վարույթ «Գրանդ Տոբակո»-ի և «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ի նկատմամբ

Վարչական վարույթ «Գրանդ Տոբակո»-ի և «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ի նկատմամբ

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) ապրիլի 30-ին «Գրանդ Տոբակո» և «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունների հանդեպ վարչական վարույթ է հարուցել՝ մրցակցային օրենսդրության հնարավոր խախտման առնչությամբ:

Ինչպես հաղորդում են հանձնաժողովի մամուլի ծառայությունից, տեղական ծխախոտի արտադրությամբ զբաղվող «ԳրանդՏոբակո» հայ-կանադական համատեղ ձեռնարկությունը և «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունները  փորձում են ամեն կերպ խոչընդոտել շուկայի մյուս մասնակիցների կողմից արտադրվող կամ ներմուծվող ծխախոտի իրացմանը: Վերոնշյալ ընկերությունները մանրածախ առևտրի օբյեկտներին առաջարկում են որոշակի պայմաններ՝ որպեսզի վերջիններս հրաժարվեն շուկայում գործող այլ ընկերությունների ներմուծած և արտադրված ծխախոտի իրացումից:

Ըստ ՏՄՊՊՀ-ի՝ նրանք խանութներին տրամադրում են թանկարժեք նվերներ, պայմանով, որպեսզի վերջինները հրաժարվեն վաճառել այլ ընկերությունների արտադրանքը:

«Արդյունքում ծխախոտ արտադրող և ներմուծող  մյուս ընկերությունները կարող են հայտնվել անհավասար մրցակցային պայմաններում: Միաժամանակ՝ նման վարքագիծը կարող է խոչընդոտել շուկայում նոր մրցակիցների հայտնվելուն՝ դրանով իսկ խաթարելով մրցակցային միջավայրը»,- ասված է հանձնաժողովի հաղորդագրության մեջ:

«Գրանդ Տոբակո» և «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունները պատկանում են գործարար Վարդանյանների ընտանիքին: Վարդանյանների ընտանիքին են պատկանում նաև «Գրանդ Հոլդինգ»-ում ներառված մյուս ձեռնարկությունները:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում