Գլխավոր Լրահոս

Հայտնի բրենդերի անվանումների ստուգաբանությունը. մաս 1

Հայտնի բրենդերի անվանումների ստուգաբանությունը. մաս 1
Ամեն օր մեր տեսադաշտը ողողված է հարյուրավոր բրենդերով ու անվանումներով, սակայն քչերը գիտեն դրանց սկզբնական անունն ու նշանակությունը: Ներկայացնում ենք փոքրիկ ստուգաբանություններ բոլորիս հայտնի բրենդերի անվանումների վերաբերյալ: Nike. Ի պատիվ հունական հաղթանակի աստվածուհու: Nike-ի նշանը խորհրդանշում է նրա թռիչքը: Skype. Սկզբնական անվանումը եղել է “Sky-peer-to-peer” (թարգմանության տարբերակներից է՝ թռչել զրուցակցից զրուցակից), որը հետագայում վերածվեց Skyper-ի, հետո՝ վերջնական  Skype տարբերակի: Adidas. Ադիդաս Իր հիմնադրի՝ Ադոլֆ Դասսլերի անվան ու ազգանվան սկզբնատառերի համադրությունն է: Amazon. Ամազոն Հիմնադիր Ջեֆ Բեզոսը ցանկանում էր, որ իր կազմակերպության անվանումն Ա տառով սկսվի, որպեսզի ցուցակներում առաջիններից մեկը լինի: Թերթելով բառարանը՝ նա գտավ Ամազոն գետի անվանումն ու որոշեց դա վերցնել, հուսալով, որ իր կազմակերպությունը ևս այդ գետի նման երկար կյանք կունենա: Audi. Աուդի Հիմնադիր Ավգուստ Խորխը ցանկանում էր իր անվամբ կոչել ընկերությունը: Քանի որ Horch անվամբ մի ընկերություն արդեն ուներ՝ որոշեց իր անունը թարգմանել լատիներեն (Horch գերմաներենից թարգմանաբար նշանակում է լսիր): Աուդիի չորս օղակները խորհրդանշում են 4 ընկերության՝ Audi, DKW, Horch и Wanderer միավորումը: Intel. Ինթել Integrated Electronics բառերի հապավված ձևը:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում