Բաղադրատոմսեր հայկական գաղթօջախներից. դդումը Մարաշի խոհանոցում

Անհրաժեշտ է
2 բաժակ բրինձ, 400 գր խաշած յուղոտ միս, 2 լոլիկ՝ կեղևահանած ու մանր կտրատած 1 կանաչ պղպեղ՝ մանր կտրատած, 2 կիտրոնի հյութ, 1 թ. գ. աղ1 թ. գ. տոմատի մածուկ, 1 թ. գ. պղպեղի խյուսանանուխ, ½ խոշոր դդում
Պատրաստման եղանակը
Դդմի կեղևը հանել, սերմերն ու ավելորդ մասը մաքրել, կտրատել փոքր խորանարդների: Խոշոր խորը կաթսայի մեջ դնել խաշած ու կտրատած միսը, դդումի խորանարդիկները, կտրատված լոլիկն ու կանաչ պղպեղը, ավելացնել լոլիկի և պղպեղի խյուսը, անանուխը, աղը, բրինձն ու խառնել: Լցնել այնքան ջուր, որ ծածկի, փակել կափարիչն ու մարմանդ կրակի վրա եփել մինչև ջուրը ցամաքի, դդումն ու բրինձը եփեն: Հյուրասիրել մեծ ափսեի մեջ, կողքին՝ մածուն կամ թան:
Թեմա
Civilnet










