Գլխավոր Լրահոս

Մարդինում քրդերը բողոքի ակցիայով են ընդունել Էրդողանին

Մարդինում քրդերը բողոքի ակցիայով են ընդունել Էրդողանին

100 մարդ, ի նշան բողոքի շրջվել է և մեջքով դիմավորել Թուրքիայի նախագահին

2015թ. հունիսի 7-ին Թուրքիայում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է նախընտրական քարոզարշավները և հանդիպում հանրության հետ:

Հետաքրքիր միջադեպ է գրանցվել Մարդին քաղաքում․ երբ Էրդողանը Մարդինում անցել է քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) շենքի մոտով՝ հավաքված բազմությունը՝ շուրջ 100 մարդ, ի նշան բողոքի շրջվել է և մեջքով դիմավորել Թուրքիայի նախագահին: Նրանք հաղթանակի նշաններ են ցույց տվել  Էրդողանի ավտոշարասյան ուղղությամբ:

Էրդողանը ելույթ ունենալիս ձեռքին պահել է Ղուրանը:

Ըստ Demokrathaber-ի՝ Մարդինում  Էրդողանի ցույցին մասնակցողների  թիվը շուրջ երեք հազար է եղել:  Նա ելույթ ունենալիս ձեռքին պահել է Ղուրանը: Քրդաբնակ այս շրջաններում Էրդողանի և «Արդարություն և զարգացում» կուսակցության հիմնական հակառակորդը ԺԴԿ-ն է, այդ պատճառով Էրդողանը քննադատել է կուսակցության գործունեությունը՝ մեղադրելով ահաբեկչությանն օժանդակելու մեջ: «Ահաբեկչությանն աջակցող քաղաքական կուսակցությունը շահագործում է իմ հավատակից քուրդ եղբայրներին: Եկե՛ք միասին վերջ տանք դրան»,- ասել է Էրդողանը:

Էրդողանի նախընտրական ցույցերին շատ քիչ մարդ է եղել քրդաբնակ այլ շրջաններում՝ Բաթմանում, Դիրաբեքիրում և Սղերդում: Դատելով  մամուլի հրապարակումներից՝ հարավարևելյան վերոնշյալ շրջաններում Էրդողանի անվտանգությունն ապահովելու համար հավելյալ միջոցառումներ  են ձեռնարկվում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում