Գլխավոր Լրահոս

Իրվայնում Կալիֆոռնիայի համալսարանի ուսանողները կոչ են անում Թուրքիային զրկել ներդրումներից

Իրվայնում Կալիֆոռնիայի համալսարանի ուսանողները կոչ են անում Թուրքիային զրկել ներդրումներից
Մայիսի 5-ին Իրվայնում Կալիֆոռնիայի համալսարանի ուսանողական խորհուրդը միաձայն բանաձև է ընդունել՝ կոչ անելով «Թուրքիայի կառավարությանը զրկել ներդրումներից», հաղորդում է Asbarez.com կայքը: Բանաձևով կոչ է արվում Իրվայնում Կալիֆոռնիայի համալսարանին, Իրվայնում Կալիֆոռնիայի համալսարանի հիմանդրամին և Կալիֆոռնիայի համալասարանին հետ վերցնել Թուրքիայում 72,6 մլն արժողությամբ պարտատոմսերը և այլ ներդրումները՝ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության շարունակական ժխտման և հանցանքների համար: Բանաձևի նախաձեռնողներից է ԱՄՆ-ում գործող Հայկական երիտասարդական միության արևմտյան թևը: Բանաձևի վերաբերյալ լսումներին ներկա են եղել բուհի ուսանողներ, Հայ ուսանողների միության, հայ համայնքի անդամներ և այլք: Բուհի ուսանող Կառլա Քեքեջյանն իր ելույթում նշել է, որ «որպես Հայոց ցեղասպանության ժառանգ և բուհի ուսանող հիասթափվել ու զայրացել է, երբ իմացել է, որ բուհը ավելի քան 70 մլն-ի ներդրում է արել Թուրքիայի կառավարությունում, քանի որ այդ գումարներով ֆինանսավորվում է  Թուրքիայի մերժողական քարոզչությունը և ցեղասպանությունը մերժելու ջանքները»:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում