Ստեփանակերտի Կրկժան թաղամասում մայիսի 6-ին բացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչ-հուշարձան: Միջոցառմանը մասնակցել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
ԼՂՀ նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ խաչքարը կանգնեցվել է «Առաջ, Արցախ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ:
Civilnet











