Գլխավոր Լրահոս

Լյուքսեմբուրգը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Լյուքսեմբուրգը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Լյուքսեմբուրգը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը: Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության խորհրդարանը Ցեղասպանությունը ճանաչող բանաձևը միաձայն ընդունել է մայիսի 6-ին, հաղորդում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը: Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ «Հայաստանը ողջունում է Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի միաձայն ընդունումը»: «Շարունակվում է միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման անշրջելի գործընթացը։ Լյուքսեմբուրգի խորհրդարանը, հարգանքի տուրք մատուցելով Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին, ընդգծում է, որ մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացվածը հենց ցեղասպանություն է, և կոչ անում Թուրքիայի իշխանություններին առերեսվել սեփական պատմությանը։ Այս բանաձևի ընդունմամբ Լյուքսեմբուրգը համալրեց Ցեղասպանությունը ճանաչած երկրների շարքը և իր կարևոր ներդրումը բերեց մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման վեհ գործին»,- ասել է  Էդվարդ Նալբանդյանը։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում